Քաղաքական

Լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ադրբեջանի ղեկավարության հետ. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մենք լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ադրբեջանի նախագահի և մյուսների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Բոլորը կարող են շահել»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պյեր Անդրյոն (Ֆրանսիա) երկուշաբթի օրը, ինչպես եւ նախատեսված էր, ժամանել են Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների համար:

Այցի ընթացքում համանախագահները նաև հանդիպումներ կունենան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն փետրվարի 17-ին:

Back to top button