Միջազգային

Եգիպտոսում 7 — օրյա սուգ է հայտարարվել

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում տեղադրել են Լիբիայում առևանգված 21 եգիպտացիների մահապատժի տեսանյութ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Զոհերը եղել են քրիստոնյա ղպտիներ։

Նարնջագույն հագուստով պատանդներին գլխատել են ծովի ափին։ Նրանց սպանողներից մեկը հայտնում է, որ ԴԱԻՇ-ն ընդլայնում է իր գործողությունները Լիբիայի տարածքում։ Նա սպառնացել է ծովից այն կողմ գտնվող քրիստոնյաներին։ Կարելի է ենթադրել, որ սպառնալիքը հասցեագրված է եվրոպացիներին, քանի որ ողբերգությունը տեղի է ունեցել Միջերկրականի լիբիական ափին։

Տեղի ունեցածից հետո Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Ալ-Սիսին համաքաղաքացիներին արգելել է այցելել Լիբիա, ինչպես նաև հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ՝ այնտեղ գտնվող եգիպտացիներին վերադարձնելու համար։

Եգիպտոսում հայտարարված է 7-օրյա սուգ։

Back to top button