Միջազգային

Ամերիկան նշում է նախագահների օրը

Ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթին ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը։ Տոնի պատմությունը սկսվում է 1782 թվականի փետրվարից, երբ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքն առաջին հրապարակային տոնակատարությունն անցկացրեց ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա առիթով։ 19-րդ դարի սկզբին օրը դարձավ իսկական ազգային տոն, որը սկսեց անցկացվել շքեղ տոնահանդեսներով ու առաջադեմ հասարակական գործիչների ելույթներով։ Նախագահների օրը քաղաքական գործիչները հանդիպում են ընտրողների հետ։

Back to top button