Միջազգային

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ՌԴ դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ ԵՄ թարմացված պատժամիջոցները։ Հունվարի 29-ի արտահերթ հանդիպմանը, որը գումարվել էր Մարիուպոլի գնդակոծումից հետո, ԵՄ երկրների արտգործնախարարները որոշում էին ընդունել պատժամիջոցների ընդլայնված ցուցակի նախապատրաստման մասին, որում ներառվել են 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ։

Բացի այդ, եվրոպացի նախարարները հանձն էին առել երկարացնել ավելի վաղ սահմանված անհատական պատժամիջոցների ժամկետը մինչև 2015 թվականի սեպտեմբեր։ Ընդհանուր առմամբ այդ ցուցակում կա 132 ֆիզիկական և 28 իրավաբանական անձի անուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Թարմացված պատժամիջոցային ցուցակը համաձայնեցվել է փետրվարի 5-ին, հաստատվել փետրվարի 9-ին։ «Սև» ցուցակում հայտնվածերի մեջ նշվում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի անունը։ Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում ու ԵՄ մուտքի արգելք։

Back to top button