Միջազգային

Կիեւը հրաժարվում է կատարել առանցքային երկու դրույթ

Պաշտոնական Կիևը հրաժարվում է կատարել նախօրեին Մինսկում «նորմանդական քառյակի» ընդունած փաստաթղի միանգամից երկու առանցքային  դրույթներ: Այսօր Գերագույն ռադայում ելույթի ժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևի չի ստանձնել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պարտավորություն:Դրանք, ինչպես նախօերին հայտարարել էր Ռուսաստանի նախագահը ենթադրելու են իշխանության ապակենտրոնացում և Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին լայն ինքնավարության տրամադրում:

Կլիմկինը նաև հայտարարել է, որ  համաներումը չի տարածվելու այն անջատողականների վրա, որոնք մեղադրվում են «մարդկության դեմ գործած հանցանքների մեջ»:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել էր, որ «Կիևը կկատարի Մինսկի բանակցությունների արդյունքում ձեռք  բերված պայմանավորվածությունները»: Նա ընդգծել է, որ «նորմանդական քառյակի» երեկվա հանդիպումը հույս է ներշնչում, որ Դոնբասի իրադարձությունները թեժ փուլից կթևակոխեն խաղաղ կարգավորման փուլ։ «Դեռ հեռու ենք խաղաղությունից, սակայն կա լարվածությունը թուլացնելու հույս»,- ասել է Պոշոշենկոն՝ միաժամանակ ընդգծելով, որ չկա համոզմունք, որ Մինսկի պայմանավորվածությունները կատարվելու են։

Անդրադառնալով Մինսկի պայմանավորվածություններին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե ռուսամետ անջատողականները կատարեն համաձայնագրի դրույթները։ Դիվանագետը ողջունել է «նորմանդական քառյակի» բանակցությունների առաջընթացը և ընդգծել, որ Վաշինգտոնը գնահատելու է ոչ թղթի վրա արձանագրված մոտեցումները, այլ դրանց կյանքի կոչումը։

Back to top button