Տնտեսական

Այս տարի նույնպես Սեւանից լրացուցիչ ջուր կվերցվի

lenabadeyan
2014-ին, երբ կառավարությունն առաջարկեց Սեւանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու թույլտվություն ձեւակերպել, լուրջ խնդիր առաջացավ եւ երկարատեւ պայքարից հետո Աժ-ում հաստատվեց միայն 1 տարվա ջրառի ծրագիրը: Սակայն, չի բացառվում, որ այս տարի նույնպես կանգնենք Սեւանից լրացուցիչ ջուր վերցնելու խնդրի առջեւ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: Այս խնդիրը, հնարավոր է արդիական լինի մի քանի տարի, մինչեւ չավարտվեն նոր ջրամբարների շինարարությունները:

 

Back to top button