Միջազգային

Դեմիս Ռուսոսի առանձնատունը վաճառքի է հանվել 2 մլն եվրոյով

Աշխարհահռչակ հույն երգիչ Դեմիս Ռուսոսի երեխաները վաճառքի են հանել Աթենքում նրա շքեղ առանձնատունը։ Greek Reporter-ը գրում է, որ էլիտար անշարժ գույքի համար երգչի երեխաները հույս ունեն ստանալ 2 մլն եվրո, փոխանցում է Обозреватель-ը։ Մայրաքաղաքի Անո Վուլա էլիտար թաղամասում գտնվող տունը Ռուսոսը գնել է իր ընտանիքի համար։

Վերջին տարիներին երգչի կինը և երեխաներն իսկապես շատ ժամանակ էին անցկացնում այդ առանձնատանը։ Պաբերականը գրում է, որ վայրն իրապես շատ գեղեցիկ է։ Առանձնատունը, որն արտաքինից ֆրանսիական ամրոց է հիշեցնում, վաճառվում է այն կահավորմամբ, այն տեսքով, ինչպիսին թողել է երգիչը։ Ռուսոսը տներ ունի նաև Փարիզում և Նյու Յորքում, և այդ բոլոր տները նա անձամբ է կահավորել։

Back to top button