Հասարակություն

Արհեստական աղմուկ. Տ. Վահրամ քահանա Մելիքյանը՝ կաթողիկոսի հաշվեհամարի մասին

arminegevorgyan
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող երեք հաշվեհամար գոյություն ունի: Այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանակ ասել է Կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Առաջին հաշվեհամարը բացվել է դեռ Վազգեն Առաջինի կաթողիկոսության շրջանում, որը նրա վախճանից հետո փոխանցվել է Գարեգին Ա կաթողիկոսին, այնուհետև` Գարեգին Բ-ին: Իսկ այն հաշվեհամարը, որի շուրջ օրերս խոսակցություններ տարածվեցին, Տեր Վահրամի հավաստմամբ, բացվել է Գարեգին Առաջինի օրոք անհատ բարերարի կողմից, ինչը ևս փոխանցվել է ներկայիս կաթողիկոսին: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի օրերս հրապարակած մի փաստաթղթի համաձայն` Գարեգին Բ կաթողիկոսը HSBC բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 միլինո դոլար է եղել 2006-2007թթ:

 

Մեկ տարուց ավելի է, ինչ հիմնադրվել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը, որի հիմնական նպատակը հանրային կյանքի բարելավումն է: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը այսօր լրագրողսների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր ղեկավարած սոցիալական կենտրոնը մեկ տարվա գործունեության ընթացքում հասցրել է օգնել 25 հազար մարդկանց: 1.5 մլն ԱՄՆ դոլար ենք հատկացրել Սիրիայի մեր հայրենակիցներին:  10 միլիոն դոլար էլ փոխանցվել է զոհված զինծառայողների ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ, 2014թ ցուցաբերվել է մոտ 80 մլն դրամի աջակցություն: Սակայն լրագրողների հարցերն ուղղված էին հիմնականում Ամենայն Հայոց կաթողիկոի մաուլի խոսնակ Տեր  Վահրամ քահանա Մելիքյանին` վերջին օրերին կաթողիկոս Գարեգին Երկրորդի անվան հետ կապված աղմկահարույց բացահայտման հետ:

Հիշեցենք, որ երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ 2006-2007 թվականներին HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում «Գարեգին Երկրորդ Ներսես» անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա 1 մլն 100 հազար դոլոր գումար  կան: Փաստաթղթերում չի հստակեցվում, թե հաշիվն ինչպես է կապված Վեհափառ Հայրապետի հետ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց այդ հաշվեհամարի պատմությունը՝ ասելով, որ աղմուկը արհեստական է, որովհետև անպատեհության ու բացահայտման հարց չկա, և բանկի խնդիրն էր, որ պետք է ապահովեր հաշիվների գաղտնիությունը: Վերջինս  հաստատեց, որ HSBC բանկում իսկապես եղել է այդպիսի հաշվեհամար, սակայն Տեր Վահրամը հորոդորեց ոչ մեկին սկանադալ չփնտրել, քանի որ խոսքը գնում է ոչ անձնական հաշվեհամարի, այլ նախկինում եղած հաշվեհամարի անվանափոխության մասին:

«Ժամանակին այդ հաշվեհամարը բացվել է Գարեգին Առաջին կաթողիկոսի օրոք` անհայտ բարերարի կողմից, և նրա մահից հետո հաշվեհամարը անվանափոխվել է, ինչպես հարկն է, իրավահաջորդ ընտրված կաթողիկոսի անունով»:

Տեր Վահրամը նշեց նաև, որ  հաշվեհամար եղել է նաև Վազգեն Առաջին կաթողիկոսի ժամանակ: Իսկ հաշվեհամարաի  1 մլն դոլարը անձեռնմխելի է, ու այն չի կարող օգտագործվել որևէ մեկի կողմից, իսկ հարյուր հազար դոլարը առաջացել է այդ գումարի առաջացած շահույթից, որն էլ ինչ-որ պարբերականությամբ օգտագործվում է Մայր Աթոռի կողմից: Լրագրողի դիտարկմանը, թե բանկի աշխատակիցը հրապարկել է այն հաշվեհամարները, որոնց բանկն օգնում է խուսափել հարկերից, Տեր Վահրամն ասաց, թե ինքը տեղեկություն չունի, որ հրապարակված հաշվեհամարները հարկերից խուսափողներինն են:

«Նման բան ես չեմ կարող հաստատել, ի՞նչ խուսափելու մասին է, ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին պետք է խուսափի հարկերից»,- հարցրեց Տեր Վահրամը:

Իսկ ինչու եկեղեցին ֆինանսական հաշվետվություն չի ներկայացնում, Տեր Վահրամն ասաց, որ ամեն քաղաքացի կարող է դիմել և ստանալ այդ տեղեկատվությունը, եթե դուք եկեղեցու հետևորդ եք: Լրագրողներից մեկն էլ հարցրեց՝ եթե հարցում ուղարկի, կտեղեկացնե՞ն, մամուլի խոսնակը  պատասխանն այսպիսն էր.«Եթե հարկ համարենք, որ այդ տեղեկատվությունը պետք է, կտրամադրենք»:

Արդյոք եկեղեցին պատրաստվո՞ւմ է դատական հայց ներկայացնել բանկի դեմ, Վահրամ Մելիքյանը նշեց, որ այդ առումով որևէ տեղեկատվություն այս պահին չունի:

Back to top button