Հասարակություն

Երեւան-Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

Երեւանից Մոսկվա թռչող ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղեւորի ոչ ադեկվատ վարքի պատճառով: Ուղեւորը եվրոպական երկրներից մեկի, հնարավոր է՝ Նիդերլանդների  քաղաքացի է: Վոլգոգրադի արտակարգ ծառայությունների աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ օդանավը, որում եղել է 130 մարդ, վայրէջք է կատարել փետրվարի 10-ին, Երեւանի ժամանակով 23.30-ին:

Ուղեւորն իր վարքով սպառնալիք է ստեղծել շրջապատի համար: Աղբյուրի փոխանցմամբ, նա վազել է օդանավի սրահով մեկ եւ ծեծել օդաչուների դուռը: Նախնական տվյալներով՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել: Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են օդանավից, ինչից հետո միայն այն շարունակել է թռիչքը:

Back to top button