Միջազգային

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթ»-ին

marlenahovsepyan

Ադրբեջանը չի մասնակցի մարտի 16-18-ը Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, հայտնել է «Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը: Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունը 2011-2014 թթ. «Եվրանեսթ» ԽՎ նստաշրջաններում և բյուրոյի նիստերում հետևողականորեն բողոքել է Հայաստանում Վեհաժողովի բյուրոյի և կոմիտեների նիստերի անցկացման, ինչպես նաև Վեհաժողովում Հայաստանի համանախագահության դեմ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ադրբեջանական պատվիրակությունը միանշանակ հայտարարել է, որ չի մասնակցելու Հայաստանում անցկացվող նստաշրջաններին ու նիստերին: Երևանում «Եվրանեսթ»-ի լիագումար նստաշրջանի անցկացման որոշումը ընդունվել է ադրբեջանական պատվիրակության բողոքներին հակառակ»,-նշել է Սուլեյմանովը:

 

 

Back to top button