Հասարակություն

Արտակ Խաչատրյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ

lusinevasilyan
Ուժային կառույցների ղեկավարներն  անձնական  պատասխանատվություն են կրում փետրվարի 7-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանցագործության համար՝ այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասել է դիմակավորված անձանց կողմից առևանգված և բռնության  ենթարկված Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը: Նա համոզված է, որ տեղի ունեցածն ուղղակիորեն կապված է եղբոր հասարակական գործունեության  հետ: Արտակ Խաչատրյանը, հիշեցնենք, շրջանառության հարկի փոփոխությունների դեմ պայքարող «Կասեցում» քաղաքացիական շարժման ակտիվիստներից է:

Խոսելով եղբոր առողջական վիճակի մասին ՝ Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց դրական տեղաշարջ կա:  Նա, ամենայն հավանականությամբ, այսօր կկարողանա ցուցմունք տալ: Մինչ այդ Արտյոմ Խաչատրայնն է կոչով դիմել իրավապահներին:

«Կամ բացահայտում են հանցագործույթյունը, որ փրկեն իրենց համբավը, կներեք, չեմ կարող ասել բարի համբավը , որ ցույց տան հանրությանը, աշխարհին, որ մենք այն երկիրը չենք, որը խոսում է  եվրոպական արժեքների մասին, բայց միաժամանակ մեր երկրում տեղի է ունենում մարդաորսություն, մարդագողություն: Շեշտում եմ, որ իրավապահ մարմինները պետք  է անեն այդ ամենը: Եթե չեն անում, ուրեմն չեն ուզում»:

Ի դեպ, «Կասեցում» շարժման անդամներն այսօր ժամը 13-ից, բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց ՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի:

 

Back to top button