Տնտեսական

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կարեւոր ձեռքբերումներ է ունեցել. Վարդան Այվազյան

lenabadeyan
Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը առաջինն էր կառույցին Հայաստանի անդամակցելուց հետո: Մեր պատվիրակության անդամներն ասում են, որ մոսկովյան հանդիպումները շատ արդյունավետ են եղել: Մասնավորապես, շուտով կերեւան սոցիալ-տնտեսական հնարավորությունները, բայց կոնկրետ հայտարարություններ այս առումով դեռ չեն արվում:

 

 

Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում լուրջ քննարկումներ եւ կարեւոր ձեռքբերումներ է ունեցել: Հայկական պատվիրակության անդամ պատգամավոր Վարդան Այվազյանը առաջին հերթին հստակեցնում է. քննարկել են գազի գնի հարցը: Բայց ակնհայտ է, որ պատգամավորը առայժմ չի ցանկանում բացել փակագծերը:

Պայմանավորվածություններ կան նաեւ ապրանքների արտահանման հետ կապված, բայց Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կրկին խուսափում է հստակեցումներից:

Վարդան Այվազյանի համար առաջին դրական փաստն այն է, որ ավանդաբար Հայաստանը Եվրոպա միշտ արտահանել է հումք՝ մոլիբդեն, պղինձ, ոսկի: Իսկ ԵՏՄ շուկաներ Հայաստանը հնարավորություն է ստանում արտահանել իր արտադրանքը՝ պահածոներ, շինանյութ, կոնյակ, գինի եւ այլն: Սակայն, ԵՏՄ-ում ամեն ինչ չէ, որ շատ հարթ է: Ստացված հնարավորություններից օգուտ քաղելու համար, նախ՝ պետք է ճիշտ ներկայացնել իրավիճակը, իսկ դրանում կան նաեւ բացասական տարրեր, որը Վարդան Այվազյանը չի ցանկանում թաքցնել:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն առայժմ խորոհուրդ է տալիս չմտահոգվել փաստից, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո՝ հունվար ամսվա ցուցանիշները, մեղմ ասած, հուսադրող չեն: Նա նույնպես առայժմ դրական սպասելիքներ ունի ԵՏՄ-ից:

ԵՏՄ-ից իր դրական սպասելիքները Վարդան Բոստանջյանը չի թաքցնում, փոխարենը՝ կիսում է ԲՀԿ կազմակերպած հասարակական-քաղաքական ուժերի հավաքի ժամանակ արտահայտած միտքը, թե Հայaստանի իշխանությունը կորցրել է իրականության զգացողությունը:

Back to top button