Մշակույթ

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

լրացված ժամը 15.46-ին

alisagevorgyan
130-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծը. 1885 թվականի փետրվրյան այս օրը Ջավախքի Գանձա գյուղում ծնվեց Վահան Տերյանը մեծ քնաարերգու, նաև հասարակական-քաղաքական գործիչ, ով իր կարճատև կյանքի 35 տարիների ընթացքում ստեղծեց մի պոեզիա, որը յուրքանչյուրին տանում է դեպի երկինք, պոեզիա, որը հայ քնարերգությունը բարձրացրեց ու հասցրեց եվրոպական ու ռուսական հարուստ գրականության նշաձողին։ Տերյանի ծննդյան օրը տերյանասերներն ավանդույթի համաձայն համախմբվում են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, բանաստեղծի շիրիմի շուրջ։

 

 

Դա պիտի պատահեր սրբալույս հողի վրա, «Բարձագահ Աբուլի ու Մթին սարերեի» ծոցում, որն աշխարհից վեր է և ուրիշ, և երկնիքին մոտ է ավելի, ինչպես պնդում էր մեծն Թումանյանը։ Նա պիտի գար, որպեսզի մեկներ աշխարհին իր «Մթնշաղի անուրջները», որպեսզի ավելի ամբողջանար ու զորանար հայ խոսքի սիմֆոնիան, որպեսզի հայն ավելի հայանար ու մաքրվեր։ Նրա տողերում շարունակաբար տրոփում է մեր ժողովրդի ծով կարոտն ու ամեն նոր սերնդի շութրերով կրկին ու կրկին բարձրանում է վերջին պոետը լինելու աղոթք դարձած տագնապն ու հոգևոր հայսաատնա կերտելու անխորտակ մարմաջը։ Նա ծնվեց ու ապրեց բարդ ու հակասական ժամանակներում, եկավ այն ժամնակ, երբ չէին սպասում նրան »,-ասում է Տերյան մշակութային կենտրոնի խորհրդի նաախգահ Առուշան Հակոբյանը:

Տերյանն այն քիչ երջանիկ բանաստեղծներից է, ում դեռ ճանաչում և սիրում են երիտասարդները։ Հոգևոր սովի մեր օրերում էլ շատերը սիրում ու տառապում, կորցնում, փնտրում և իրնեց հոգևոր գոյությունն իմաստավորում են տերյանական պատկերներով։ Գրող-հրապարակախոս մերուժան Տեր Գուլանյանին այդ պատկերներն ուղեկցում են 8-րդ դասարանից:

Տերյանով է սնվել, կրթվել նաև ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով ոչ միայն Տերյանի հայրենակիցն է այլև մերձավոր ազգականը։

Back to top button