Միջազգային

Սթոլթենբերգ.ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ինքնուրույն են որոշելու Ուկրաինա զենք առաքելու հարցը

ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշում ընդունի Ուկրաինա զենքի մատակարարումների վերաբերյալ՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը մեծ հույսեր է կապում փետրվարի 11-ին Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի հետ։

«Ես 100 տոկոսով աջակցում եմ Ուկրաինայում կրակի դադարեցման հասնելու այդ ջանքերին»,- նշել է նա։

Back to top button