Պաշտոնական

Հանդիպել են ԼՂՀ նախագահը եւ ՀՀ պաշտպանության նախարարը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Back to top button