Ադրբեջանագետը բացառում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը
«Սահմանային լարվածության, սադրանքների ու դիվերսիաների միջոցով Ադրբեջանը շեղում է սեփական ժողովրդի ուշադրությունը՝ երկրում առկա բազմաթիվ խնդիրներից »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Ադբեջանագետը բացառել է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը .«Ալիևյան վարչակարգը գոնե այժմ իրեն չի կարող այդպիսի բան թույլ տալ»,- կարծիք է հայտնել Սարգիս Ասատրյանը: Մեկ այլ ադրբեջանագետ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը սակայն, այլ կարծիք ունի, նրա դիտարկմամբ, ցանկացած պահի կարող են վերսկսվել լայնածավալ ռազմական գործողությունները:
«Եթե դուք նայեք նրանց տրամադրություններին, հետևեք մեկնաբանություններին, սկսում են ավելի շատ հակվել այն մտքին, որ սա այլևս նրանց պատերազմը չէ այլևս: Կան թալիշներ, թաթեր, լեզգիներ, կան այլ մեծաքանակ ժողովուրդներ, որոնց տանում և կանգնեցնում են առաջին գիծ: Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչու մենք պետք է զոհվենք: Մեզ սա պետք չէ»:
Ադբրեջանը շարունակում է սեփական ժողովրդից թաքցնել իրականությունը, հայկական բանակի պատժիչ գործողությունենրի արդյունքում զոհվածները հիմնականում ներկայացվում են որպես դժբախտ պատահարներ՝ չհաշտվելով այն մտքի հետ, որ չնայած Ադբրեջանի՝ ռազմական բյուջեի մասին հնչող հորջորջներին, այդուհանդերձ հայկական կողմը միշտ հաջության է հասնում: Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը իրատեսական չէ, -ասում է Ադբեջանագետ Սարգիս Ասատրյանն ու պարզաբանում:
«Լայնամասշտաբ պատերազմական գործողությունները ձեռնտու չեն ոչ մեկին, այդ թվում՝ նաև Ադրբեջանին: Սրանք ըստ էության ինչ-որ մանր գործողություններ են, որոնք մի քանի նպատակ են հետապնդում՝ նախ, շեղել հասարակության ուշադրությունը դեպի արտաքին թշնամին, մյուսը՝ ստուգել հայկական զինված ուժերի զգոնությունը: Լայնամասշտաբ պատերազմական գործողություններն ի վերջո հսկայական ծախսեր են»:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը սակայն, այլ կարծիք ունի, նրա դիտարկմամբ, ցանկացած պահի կարող են վերսկսվել լայնածավալ ռազմական գործողությունները: Այվազյանն էլ է ընդգծում այն միտքը, որ Ադրբեջանն առաջնագիծ տանում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այսպիսով միանգամից լուծում է մի քանի խնդիր. «Երբ հայակկան կողմը ոչնչացնում է ադրբաջանական զինվորներին, նրանց մեծամասնությունը՝ 10-ից 8-ը, ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Դրանով Ադրբեջանը շահում է»:
Երկրի կայունությունը պահպանելու և վերահաս վտանգը կանխելու համար ադրբեջանագետը զգոնության ու սթափության կոչ է անում, միաժամանակ հորդորելով՝ զերծ մնալ ներքաղաքական ցնցումներից: