Հասարակություն

Ո՞վ է Վլադիմիր Պերմյակովը. հոգեբանը լուրջ վերլուծության համար բավարար կադրեր չունի

sonahakobyan
Ո՞վ է Վլադիմիր Պերմյակովը: Արդյոք Գյումրիի դաժան սպանությունը վարձու մարդասպանի, ոճրագործի, թե հոգեկան շեղումներ ունեցողի ձեռքի գործ էր: Վերջին օրերին պատկան մարմիններն ավելի հակված են վերջին վարկածին: Իսկ ինչ է կարծում այդ տղայի և սպանության մասին հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ընդամենը մ ի քանի կադր նայելով հոգեբանը չի կարող որևէ մասնագիտական կարծիք հայտնել: Նա չի բացառում ինչպես Պերմյակովի քավության նոխազ լինելը, այնպես էլ հանցագործ լինելն ու հոգեկան խնդիրներ ունենալը:

 

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը բացառիկ էր իր դաժանությամբ, հետևաբար չէր կարող հասարակության կողմից նման արձագանք չստանալ, անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, նկատեց  հոգեբան Կարինե Նալչաջյանը: Մյուս կողմից վերլուծելով այդ գործով կասկածվող  Վլադիմիր Պերմյակովի արարքը, հոգեբանն իրականում փորձում է հասկանալ՝ ով է 19-ամյա այդ տղան, ով ի վիճակի էր նման ոճրագործություն կատարել: Կարինե Նալչաջյանին դեռևս չի հաջողվել ուսումնասիրել ռուսաստանցի զինծառայողի հոգեբանությունը, իսկ ներկայացված կադրերը շատ քիչ են նրա մասին կարծիք կազմելու համար:

«Երբ ցույց տվեցին կադրերը, մարդկանց մոտ տարակարծություններ եղան, թե նա իրականում անմեղ է, բայց ես որպես մասնագետ ասեմ, որ մեկ կամ երկու կադր տեսնելով հեռուն գնացող եզրակացությւոններ չի կարելի անել»:

Միակ տպավորությունը, որ Կարինե Նալչաջյանը ստացել է այդ կադրերից, այն է, որ Պերմյակովն այդ տեսագրության ընթացքում անընդհատ շեղվում էր, իսկ աչքերի արտահայտությունը շատ ցրված էր:

Ի վերջո, ո՞րն էր ոճրագործության դրդապատճառը: Սա թերևս ըստ հոգեբանի հարցերի հարցն է, որն առաջին հերթին փորձում են պարզել իրավապահ մարմինները: Այս դեպքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Անձամբ Կարինե նալչաջյանն այն կարծիքն է, որ սա պարզ մարդասպանություն չէ և այդտեղ բազմաթիվ դրդապատճառների կծիկ կա:

Back to top button