Քաղաքական

Ցեղասպանության 100-րդ տարելիցին գալիս է փոխարինելու հատուցման 100-ամյակը

alisagevorgyan
«Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության պատժելիության միջազգային իրավական հենքերը նույնն են, դրանք 19-րդ դարի երկրորդ կեսից ձևավորված իրավական նորմեր են: Եթե պատժելի չէր  Հայոց ցեղասպանությունը, պատժելի չէր  նաև Հոլոքոստը, եթե պատժելի է Հոլոքոստը, հետևաբար  պատժելի է նաև Հայոց ցեղասպանությունը, եթե կոնվենցիան կիրառելի չէ Հայոց ցեղասպանության նկատմամբ, կիրառելի չէ նաև Հոլոքոստի նկատմամբ»,-այսօր նման տեսակետ է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ  Վլադիմիր Վարդանյանը:  Հայոց ցեղասպանության իրավական հետևանքների վերաբերյալ այսօր իր տեսակետներն է ներկայացրել նաև ԳԱԱ պատմության ինստիտուի տնօրեն Աշոտ Մեյքոնյանը:

 

Արդյո՞ք հայոց ցեղասպանության իրավական  կողմը բավականաչափ ուսումնասիրված է և արդյոք Հյաստանն ունի այն թղթածրարը, որը թույլ կտա  ներկայանալ միջազգային ատյաններում որոշակի պահանջներով: Ըստ միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանի` ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական պահանջներ ամրագրող ամբողջական թղթածրար առայժմ գոյություն չունի: Ինչ վերաբերում է  ցեղասպանության 100-ամյակի համահայակական հռչակագրին, ապա այն համայն  հայության մտահոգություններն  ու ակնկալիքները ներկայացնող փաստաթուղթ է, որը պարզապես անդրադառնում է այն թղթածրարին, որը անհրաժեշտ է պահանջներ ներկայացնելու համար, ասում է իրավաբանը:

Միջազգային իրավական դաշտում այսօր կան բազմաթիվ խնդերներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում  ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի ոտնահարված ամենատարբեր իրավունքների վերականգնմանը: Այդուհանդերձ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը  բավարաված է այնքանով, որ նախկին զգացմունքայնության փոխարեն մենք այսօր ընդգծված պահանջատիրական դիրքերից ենք հանդես գալիս, ինչն արտահայտվեց նաև համահայկական հռչակագրում:

100-րդ տարելիցին գալիս է փոխարինելու հատուցման 100-ամյակը և բոլոր ջանքերն, ըստ Մելքոնյանի,  առաջիկայում պետք է  ուղղված  լինեն դրան: Ըստ պատմաբանի միջազգային իրավունքի բառապաշարում պետք է ներմուծել նոր եզրույթ, այն է ՝ հայրենազրկում, որը Հայոց ցեղասպանության թերևս ամենածանր հետևանքն էր:

«Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության պատժելիության միջազգային իրավական հենքերը նույնն են, դրանք 19-րդ դարի երկրորդ կեսից ձևավորված իրավական նորմեր են: Եթե պատժելի չէր  Հայոց ցեղասպանությունը, պատժելի չէր  նաև Հոլոքոստը, եթե պատժելի է Հոլոքոստը, հետևաբար  պատժելի է նաև Հայոց ցեղասպանությունը, եթե կոնվենցիան կիրառելի չէ Հայոց ցեղասպանության նկատմամբ, կիրառելի չէ նաև Հոլոքոստի նկատմամբ»,-անդրադառնալով հրեական Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության հանդեպ միջազգային հանրության ցուցաբերած երկակի մոտեցման վերաբերյալ «Ռադիոլուր» -ի հարցին նշեց ՍԴ-ի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Back to top button