Միջազգային
Օլանդն ու Մերկելը Պուտինի հետ բանակցությունները կշարունակեն հեռախոսով
Կրեմլում 6 ժամ տևած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը պայմանավորվել են կիրակի օրը շարունակել խորհրդակցությունները նորմանդյան ձևաչափով: Դա նշանակում է, որ բանակցություններին պետք է միանա նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Օլանդն ու Մերկելը Կրեմլից հեռացել են օդանավակայան և բանակցությունները շարունակելու են հեռախոսով:
Պեսկովի կարծիքով, նախնական բանակցությունները կառուցողական են եղել: Նույն կարծիքն են հայտնել նաև Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտն ու Ելիսեյան պալատի խոսնակը: