Հասարակություն

ԻՊ-ն՝ սպառնալիք Սիրիայի ու Իրաքի հայ համայնքների համար

annanazaryan
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, ինչից զերծ չեն մնում նաև հայկական եկեղեցիները: Խմբավորման գործողությունների ու դրանց բնույթի մասին պարզաբանումներ է արել արաբագետ Արմեն Պետրոսյանը: Խոսելով Իսլամական պետություն խմբավորման գործողությունների մասին նշեց, որ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ոչ թե Հայաստանի , այլ Սիրիայի ու Իրաքի հայկական համայնքների համար: «Հայերը պետք է տեղափոխվեն ավելի անվտանգ վայրեր: Իրաքում այդ հարցը լուծված է, սակայն Հալեպում ցավոք զոհեր եղան»,- ասել  է արաբագետը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է աջակցի Իսլամական պետության դեմ պայքարող միջազգային կոալիցիային: «Մի քանի տարի կպահանջվի մինչև կոալիցիային հաջողվի վերացնել Իսլամական պետության խմբավորումն ՝իր բջիջներով հանդերձ»,- հավելել է Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը հունվարի 27-ին այրել էր Մոսուլի հայկական եկեղեցին:

 

Back to top button