Հասարակություն

«Պետք չէ թացը չորի հետ խառնել». ՊՆ մամուլի խոսնակ

alisagevorgyan
«Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով  քննարկում էր այսօր կազմակերպվել Մեդիա կենտրոնում, որին մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, պաշտպանության նախարարություն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. կենտրոնական զինվորական դատախազության ներկայացուցիչ Արթուր Անտոնյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանն անդրադարձ է  կատրավել նաև  հունվարի 28-ին Վազգեն  Սարգսանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությանը:

 

«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի  կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար պետք է քրեական գործ հարուցվի կուրսնատի անմիջական ու վերադաս հրամանատարների նկատմամբ», — «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկանն այսօր հայտարարեց Հելսինկայան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Կարևորելով  դեպքի առիթով պաշտապանության նախարարի օրերս հնչեցրած մեկնաբանությունները՝ իրավապաշտպանն այսօր նշեց, որ  ունի պարզաբանման կարոտ  այլ հարցեր ևս:

«Հայկազ Բարսեղյանը սպանվել է ռազմական ինստիտուտում, որտեղ պատրաստվում են ապագա սպաներ: Այն պատասխանատվության տեսակները, որ կիրառվում են, ոչ համարժեք են, քանի որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է մի սենյակում, որտեղ մնում են 7 հոգի: Եվ  մյուս 6 անձը չեն համարձակվել նույնիսկ «ծպտուն» հանել: Այդ անձեռնմխելի «նայողները» մեկ կամ երկու օրում չեն այդ կարգավիճակը ձեռք բերել»:

«Սաքունցի տեսակետներում  կան բավականին օբյետիվ գնահատականներ ու մտահոգություններ,  բայց կան նաև որոշ գնահատակններ ու որակումներ, որոնք ավելի քիչ տեղեկացված լինելու արդյունք են»,-նկատեց պաշխտպանության նախարարություն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով պաշտպանության նախարարն ինքն էլ հայտարարել է, որ ռազմական ինստիտուտում կլինեն լուրջ փոփոխություններ:

«Մեզ նույնպես հետաքրքրում է այն հարցը, որ չի կարող ապագա սպան անտարբեր նայել, թե ինչպես են մարդ սպանում, բայց ուզում եմ ասել, որ Հայկին սպանողները հենց իր սենյակում մնացողներն են, մեկն էլ բացակա է եղել: Դրսից չեն եկել եւ սպանել»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի 20-ամյա պատմություն ունեցող ինստիտուտում եղել են բացթողումներ ու անգամ հանցագործություններ, բայց սա նաև այն ինստիտուտն է, որը միայն վերջին երեք տարիների ընթացքում մարտական խաչի երկու ասպետ է տվել: «Եվ այն հերոսությունները, որոնց ականատեսն ենք լինում սահմանում, նույն իստիտուտի շրջանավարտներն են կատարում»,-ասաց պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակը՝ կոչ անելով  նման սարսափելի դեպքից հետո անգամ փորձել լինել օբյեկտիվ ու թացը չորի հետ չխառնել:

«Մենք ներգրավվելու ենք այս գործում` որպես տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ եւ հույս ունենք, որ արդար քննություն կիրականացվի»,-հայտարարեց Հելսինկայան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: Նրա վերը հնչեցրած տեսակետներին արձագանքեց նաև կենտրոնական զինվորական դատախազության ներկայացուցիչ Արթուր Անտոնյանը:

«Հայկազ Բարսեղյանի սպանության գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, կարող եք բողոքարկել բոլոր գործողությունները, որոնք ապօրինի կլինեն: Իսկ ինչ վերաբերում է ղեկավար սպաներին ոչ համապատասխան պատիժ տալը, ոչ բոլոր դեպքերում են նրանք պատճառահետևանքային կապ ունենում կատարված հանցագործության հետ»:

Անդրադառնալով հայկական ԶՈՒ-ում արձանագարված ընդհանուր վիճակագրությանը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ  կարգապահական կանոների խախտմամբ միջանձնային խնդիրների պատճառով մահվան ելքով դեպքերը բանակում նվազել են 60 տոկոսով:

Իր ղեկավարած կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքներով մահվան ելքով դեպքերի նվազման մասին փաստեց նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Լրագորղի հարցին ի պատասխան անդրադառնալով սահմանային չնվազող միջադեպերին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ «Այս պահին սահմանին դանդաղ պատերազմ է, որտեղ եթե մի օր պարտվենք, ոչ թե զոհեր կունենանք, այլ դիրքեր կկորցնենք»:

Back to top button