Հասարակություն

Ի՞նչ անել ՌԴ լավագույն բուհերում անվճար սովորելու համար

sonahakobyan
Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Երևանում հայտարարում է թեկնածուների հավաքագրում` 2015/2016 ուս. տարում ռուսական բարձրագույն հաստատություն ընդունվելու և Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին անվճար սովորելու համար։ Ներկայացնելով ընդունելության կարգը՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն ու ՀՀ–ում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը նշել են, որ այս տարի ավելացել են քվոտաները և հայաստանցի դիմորդների համար հատկացվել է 223 տեղ:|

 

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է հայաստանյան դիմորդների ՌԴ լավագույն բուհերում անվճար սովորելու ընդունելություն: Ռուսաստանում անվճար սովորելու ծրագիրն իհարկե առաջին տարին չէ, որ իրականացվում է, պարզապես անցայլ տարվանից այն որդեգրել է ընդունելության նոր մեխանիզմ՝ ավելի թափանցիկ, ավելի արդյունավետ: Ներկայացնելով ընդունելության նոր մեխանիզմը՝ ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը նշեց, որ բավականին գոհ են հայաստանցի ուսանողների անցյալ տարվա արդյունքներից:

«Անցյալ տարի հայաստանցի դիմորդների 75 տոկոսն ընդունվեց և այժմ սովորում է ՌԴ լավագույն բուհերում: Դիորդների ընդունելությունը շատ օբեկտիվ է անցկացվում, քանի որ հանձնաժողովը դիմորդին ընտրում է առանց նրան անձնապես ճանաչելու: Հաշվի են առնվում նրա գիտելիքները, կրթական առաջադիմությունը: Հուսով եմ, այս տարվա արդյունքները շատ ավելի գոհացուցիչ կլինեն»:

Հաշվի առնելով անցյալ տարվա արդյունքները, այս տարի ի դեպ ավելացրել են թեկնածուների քվոտան և Հայաստանի համար 208-ի փոխարեն այս տարի հատկացվել է 223 տեղ: Դիմումների ընդունելությունը շարունակվելու է մինչև փետրվարի 16-ը: Կարող են դիմել ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար, նշեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

«Այս ծրագրով Ռուսաստանի բուհերում սովորելու համար ընդհանուր առմամբ կունենանք 15.000 ուսանող տարբեր երկրներից: Ընդվում են ամենատարբեր մասնագիտություններով»:

Մարկ Կալինինի տեղեկացմամբ՝ կրթությունն ամբողջությամբ անվճար է: Ուսանողները ստանալու են կրթաթոշակ: Ուսանողները վճարելու են միայն միայն իրենց ավիատոմսի  ու ապահովագրության համար:

Back to top button