Գագիկ Եգանյանը ներկայացրել է ԵՏՄ տարածքում հայաստանցի միգրանտների արտոնությունները
«Եթե Հայաստան Ռուսաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում գնահատվում է ռազմավարական, ապա միգրացիոն ոլորտում այն ավելին է, քան ռազմավարականը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը : Նա այսօր ներկայացրել է բոլոր այն արտոնությունները, որոնք հայաստանցի միգրանտները ստացել են այս տարվա հունվարի երկուսից, երբ ՀՀ պաշտոնապես անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Եգանյանն էլ ցրել է բոլոր այն կասկածները, որոնց համաձայն, ԵՏՄ-ի անդամակցությունից հետո տարբեր խախտումներ կատարած հայ միգրանտների համար համաներում էր հայտարարվելու:
Արտոնություններ հայ միգրատներին՝ այս տարվա հունվարի երկուսից հետո՝ անկախ նրանից, երկարաժամկետ, թե կարճաժամկետ միգանտ են: Իսկ արտոնությունները նրանց ու մեզ բոլորիս անհրաժեշտ են օդի ու ջրի պես: Ամեն տարի մեր երկրից աշխատելու նպատակով 200 հազար մարդ է մեկնում ՌԴ, մասնագիտական տերմիններով՝ հայ կարճաժամկետ միգրատների 96 տոկոսն է ընտրում ՌԴ, երկարաժամկետ միգրանտների՝ 70 տոկոսը:
Արտոնյալ պայմաններ հայ միգրանտները ստացել են Հայասանի՝ ԵՏՄ-ին անդակացելուց հետո: Հիշեցնենք ու տեղեկացնենք, որ դրանք միայն աշխատանքային օրինական միգրատներին են վերաբերում: Վերիջնս կարիք չունի ինչպես ՌԴ, այնպես էլ Բելառուս կամ Ղազախստան մուտք գործելիս ստանալ որևիցե թույտվություն կամ պատենտ, ինչպես նախկինում էր:
Հայ միգրանտը կնքելով աշխատանքային կամ ծառայության պայմանագիր գործատուի հետ, հնարավորություն է ստանում աշխատելու ողջ ընթացքում ՌԴ-ում գտնվել ընտանիքի անդամների հետ: Իսկ օրինական միգրանտ դառնալու համար պետք է մի քանի պարզ կանոններ իմանալ. նախ ՌԴ մուտք գործելիս միգրացիոն քարտի վրա պետք է այցելության նպատակը տողում լրացնել աշխատանք տողը, ապա պայմանագրով այցելել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքալին ստորաբաժանում, ներկայացնել բնակության փաստացի վայրի տեղեկանք կամ աշխատավայրից տրված լիազորագիր, որից հետո միգրացիոն քարտի վրա անձի՝ մինչև նշված ժամկետը ՌԴ-ում օրինական գտնվելը հավաստող կնիք է դրվում՝ որպես կանոն՝ մեկ տարով:
Եթե պայմանագրի ժամկետը երկար է, ապա նույն ընթացակարգով պետք է երկարացնել: Նույն՝ Դաշնային միգրացիոն ծառայության տարածքալին ստորաբաժանում ներկայացնել նաև ընտանիքի անդամների ազգակցական կապը հավաստող փաստաթղթեր: Միգրացոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ, հայերը այս տարվա հունվարի երկուսից ՌԴ-ում բնակվում են առանց պետական տուրքի, ի տարբերություն այլ երկրների քաղաքացիների, որոնք օրինակ Մոսկվայում ամեն ամիս արտոնագիր ստանալու համար վճարում են չորս հազար ռուբլի:
«Հայաստանի քաղաքացիները ՌԴ –ում ազատվում են ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության քննություններից: Նրանց համար պարտադիր չէ տեղեկանքներ ներկայացնել տարբեր տեսակի հիվանդություններ չունենալու ու բժշկական ապահովագրության մասին»:
Յուրաքանչյուր հայ այցելելով ՌԴ այնտեղ կարող է առանց հաշվառման բնակվել 30 օր: Նախկինում պատենտներ ձեռք բերած քաղաքացիները մինչև հունիսի մեկը կարող են շարունակել աշխատել, հետո արդեն՝ 30 օրվա ընթացքում աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր պետք է կնքեն:
Եթե հիմնարկը լուծարվել է, կամ ինչ որ խնդիրներ են առաջացել, միգրանտը 15 օր ժամանակ ունի ՝ խնդիրները շտկելու համար: Գագիկ Եգանյանը հատուկ ընդգծում է, կարևոր է՝ վերը նշված բոլոր ժամկետները պահպանել, հակառակ դեպքում՝ կհայտնվեն այսպե ս ասած սև ցուցակում: Հիշեցնենք, արդեն երկու տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունը, պայքարում է անօրինական միգրացիայի ու ստվերի դեմ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ երեք միլիոնից ավելի քաղաքացի արդեն հայտնվել է այդ ցուցակում. 150-160 հազար ՀՀ քաղաքացի ռիսկի խմբում է.
«Մարդիկ, որոնք դեռևս ՌԴ-ում են, և արգելանքը կարող են ի հայտ գալ , երբ որ նրանք ՌԴ-ից դուրս գան: Այսօր արդեն հիսուն-վաթսուն հազարի մոտ այս խնդիրը իր ամբողջ հասակով , սրությամբ նրանց առջև կանգնել է: Նրանք ՌԴ տարածքից դուրս են, հիմնականում ՝ ՀՀ. և չեն կարողանում ՌԴ վերադառնալ, քանի որ խախտել են կամ ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջները կամ վարչական իրավախախտումներով արարքներ են թույլ տվել»:
Հայկական կողմը ռուսականի հետ համաձայնության է եկել և Հայաստանի Միգրացիոն գործակալությունը ՌԴ մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների դեպքերն առանձին- առանձին ներկայացնում է Ռուսաստանի միգրացիոն ծառայությանը՝ խնդրագրով, որպեսզի վերջիններս վերանայեն ու նպատակահարմարության դեպքում հանեն մուտքի արգելանքը: Միայն այսօր Գեղարքունիքի մարզպետարանից միգրացիոն գործակալությունը 28 նման դիմում է ստացել, ՌԴ մուտքի արգելանք ունեցող երևանցիները կարող են դիմել ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական գործակալությանը, իսկ մարզերի բնակիչները ՝ իրենց մարզեպտարաններին, Գագիկ Եգանյանը հատուկ ընդգծում է՝ խորհրդատվությունը, դիմում-ձևերի լրացումն ու մյուս ծառայություններն անվճար են:
«Արդեն իսկ չորս հազարից ավելի դիմումներ են մեր կողմից ներկայացվել: Յուրաքանչյուր օր մեր ծառայություն են դիմում 50-60 քաղաքացի: Բացի այդ, մենք դիմումներ ենք ստանում մարզպետարաններից: 3600-3800 պատասխանները արդեն ստացել ենք, դրական ելքով , որ արգելանքը վերացրել են 22-23 տոկոսն է կազմում»:
Ի դեպ, վերջին օրերին կտրուկ ավելացել է գործակալություն դիմող ՀՀ քաղաքացիների հոսքը: Միգրացիոն պետական գործակալության պետը Ամանորի ավարտով ու կրկին աշխատանքի վերադառնալու ցանկությամբ է պայմանավորում: Իսկ ՌԴ-ում առկա ճգնաժամի ու աշխատատեղերի կրճատմամբ պայմանավորված հայ միգրանտների վերադարձի հոսք դեռ չի նկատվում: