Հասարակություն

2015-ի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևորի

2015 թվականի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևորի, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը։

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր (69 384 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ (6 763 մարդ 2014 թվականի հունվար ամսվա դիմաց):

Back to top button