Հասարակություն

Պարարտանյութերից մինչեւ տաքսու վարորդների խնդիրներ. կառավարությունն՝ այսօր

hasmikdilanyan

Շուրջ երեք տասնյակ հարցեր ու 45 րոպե: Մինչ կառավարության նիստի մեկնակը, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է  կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող անհատ տաքսիների  մի քանի տասնյակ վարրոդների հետ: Նրանք դժգոհում են նախորդ տարեվերջին կատարված օպրենսդրական փոփոխություններից: ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրի և հայտի ձևերը, սահմանել որոշ ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրերի տրամադրման առանձնահատկությունները, ինչպես նաև փոփոխություն կատարել կառավարության մի շարք որոշումներում:
Գործադիրը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող շուրջ 5 հազար քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի ապամոնտաժման գործընթացը: Տարածքում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների 2010թ. հանդիպման ժամանակ: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, որպեսզի մինչև ս.թ. մայիսի վերջը շինարարությունն սկսելու հնարավորություն ստեղծվի:

 

 

Ժամանակին ներմուծել ու  հողօգտագործողներին  բաժանել անհրաժեշտ քանակությամբ գարու, եգիպտացորենի, կորնգանի ու առվույտի սերմացու, ինչպես նաև  մատչելի գնով դիզվառելիք ու պարարտանյութ:  Չուշացնելու հանձնարականը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից է: Ոլորտի պատասխանատուն իր վսատհեցումն ունի՝ նախորդ  տարվանից  պահպանված սերմացու կա, այնպես որ կհասցենն ժամանանկին աշխատանքներն ավարտել:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ հողօգտագործողները նաև մատչելի գնով դիզվառելիք ու պարարտանյութ կստանան: Գնային փոփոխություններ չկան,  դիզվառելիքի մեկ լիտրը՝ նախորդի նման 350 դրամ է կազմելու, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու  նպատակով ՀՀ կներկվնի 7 մլն 788 հազար լիտր դիզելային վառելանյութ, ի դեպ, կառավարությունը սուբիսդավորելու է  նաև այս տարի:

Գումարը  428 մլն  390 հազար դրամ է կազմելու: Պարարտանյութերի գներն էլ են անփոփոխ մնացելւ ՝ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ մեկ պարկ ազոտական  պարարտանյութի համար գյուղացին  6 հազար դրամ կվճարի, ֆոսֆորական ու կալիումականի  պարարտանյութերի մեկ պարկի դիմաց՝  7  հազար դրամով: «ՀՀ-ում  կան բավարար քանակությամբ պարարտանյութ ու դիզվառելիք, անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել հողօգտագործողներին՝ մինչև նոր խմբաքանակը Հայաստան կհասնի»,-   տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարությանն այս հացում կաջակցի ՏԿ և ԱԻ նախարարությունը: Հանձնարակականը  վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է:

Կառավարությունում  սպասվող երաշտի, սակավաջրության  ու ընդհանրապես  գարնանացանի աշխատանքները կազմակերլեու  հարցը մեկ անգամ արդեն   քննարկվել է,  հանդիպում կլինի նաև ՀՀ նախագահի մոտ: Ոռոգման ջրի սուբսիդավորման հետ  կապված հարցեր էլ կան. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա»:

ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրի և հայտի ձևերը, սահմանեց որոշ ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրերի տրամադրման առանձնահատկությունները: Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրների հետ առևտրում ԵՏՄ անդամ երկրների կողմից կիրառվող  արգելքի ու սահմանափակման ենթակա ապրանքների միասնական ցանկի և այդ ցանկում ընդգրկված ապրանքների ԵՏՄ մաքսային տարածքից արտահանման և մաքսային տարածք ներմուծման արտոնագրման ընթացակարգերին:

Որոշումը կապահովի ԵՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը: Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերումը կրկին կառավարության օրակարգում է: Գործադիր խոստացել է սահմանամերձ համայնքներում գործող առևտրի կետերին նոր սերնդի ՀԴՄ-ներն անվճար տրամադրել, իսկ  առևտրի  փոքր ու գերփոքր կետերին ՀԴՄ-ները   կտրամադրվեն՝ ինքարժեքից երկուսից երեք անգամ ցածր գնով:  Տնտեսվարողներին ՀԴՄ-ներով ապահովելու նպատակով «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրեց  910 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Կառավարության շենքի առջև այսօր անհատ  տաքսիների վարորդներին էին հավավքել: Նրանք նախ, պաքարում էին դեղին համարանիշերի,  այժմ էլ՝ սպիտակների դեմ: Նախորդ տարեվերջին տրանսպորտի ու կապի նախարարությունը նախագիծ հաստատեց, որով առաջին հայացքից ու ոլորտի պատասխանատուների պնդմամբ, բավականին մեղմ պայմաններ են նախատեսված անհատ տաքսիների վարորդների համար: Օրինակ, ԱՁ պահանջը հանվում է, հետևաբար  վարորդներն այլևս  հաշվապահ ունենալու  կարիք չունեն, ծախսերից մեկը կրճատվում է: Նախկին՝ տարեկան 190 հազար դրամ պետտուքի ու ամեն ամիս վճարվող 16 հազար դրամ այլ ծախսերի փոխարեն այժմ վարորդներն  ամսեկան վճարելու են 12 հազար դրամ, առանց դեղին կամ սպիտակ համարանիշերի, մի բան սակայն, պարտադիր պետք է ունենան՝ հավաստագիր՝  տրանսպորտ ու կապի նախարարության կողմից:

Մանրամասներն այսօր՝ կառավարության նիստից առաջ ևս մեկ անգամ վարորդներին ներկայացրեց ոլորտի պատասխանատուն ՝ Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ով նկատեց՝ սա իսկապես լավ նախաձեռնություն է,ավելին,  երկու տարի նախարարությունը վարորդներին չի անհանգստացրել, այժմ  էլ պատրաստ է՝ ընդառաջ գնալ ու մի քանի ամիս էլ սպասել, ընդորում լիցենզիա ստանալու համար ընդամեը մեկ օր է  պահանջվելու: Վարորդներին, սակայն, սա էլ չի բավարարում, այս անգամ էլ նրանք առաջարկում են  օգտվել  մարզերի վարորդների համար  նախատեսված գումարից:  Սա արդեն արդար չէ, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դիտարկումն էր:

Նախարարությունը այժմ  վարորդներին զգուշացումներ է  ուղարկում, դրանք տույժ ու տուգանքներ չեն, չվախենաք — նշեց նախարարն՝ ընդգծելով՝ եթե երկու տարի ընդառաջել են վարորդներին, մի քանի օր էլ կսպասեն:

Back to top button