Հասարակություն

Հալեպում հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան է քանդվել

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Թիլել թաղամասում հրթիռակոծության թիրախ է դարձել հայի պատկանող բնակարանը: Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, վնասվել են նաև հարակից բնակարաններն ու շենքերը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Վերջին շրջանում նույն թաղամասում նմանատիպ միջադեպերը հաճախակի են դարձել: Հունվարին զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մոտ, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, գրանցվել են վիրավորներ, վնասվել են շրջանում գտնվող շենքերը՝ բնակարաններ, խանութներ ու ավտոմեքենաներ:

 

Back to top button