Հասարակություն

ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեում Հայաստանի 1-ին պարբերական զեկույցի քննարկում

Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվել էՀայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Ոստիկանության միջազգային համագործակցության, ինչպես նաև իրավաբանական վարչության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում: Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցի հիմնական տարրերը, ինչպես նաև Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ Հայաստանում իրականացված և նախատեսվող միջոցառումները:

Զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` մասնավորապես ներկայացնելով քննարկվող առարկայի շուրջ ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները:

Զեկույցի վերաբերյալ Կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը տեղի կունենա ս/թ. փետրվարի 11-ին:

Back to top button