Սպորտ

300 միլիոն Ռոնալդուի համար

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Մադրիդի «Ռեալի»  առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը նշել  է, որ որոշ ակումբներ պատրաստ են Ռոնալուի համար վճարել 300 մլն եվրո, եթե «Արքայական ակումբը» որոշի վաճառել նրան: Ռոնալդուն աշխարհի ամենաթանկ խաղացողն է, քանի որ նա լավագույն ֆուտբոլիստն է, որ երբեւէ եղել է:

«Կարծում եմ, եթե հնարավոր լիներ նրա տրանսֆերը ձևակերպել 1 միլիարդով, ապա նորից կլինեին ակումբներ, որոնք կվճարեին այդ գումարը: Այնուհանդրեձ Ռոնալդուն առայժմ դիտարկում է միայն Մանչեստր Յունայթեդ տեղափոխվելու տարբերակը: Նա սիրում է Յունայթեդի երկրպագուներին, և պատրաստ է կրկին պաշտպանել այն ակումբի գույները, որտեղից և սկսեվել է իր փառահեղ ուղին»,- ասել է Մենդեշը:

Back to top button