Սպորտ

Մարկոս Պիզելին դարձել է դուբլի հեղինակ  

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ակտոբեի» կազմում ընկերական խաղում դարձել է դուբլի հեղինակ: Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ ղազախական թիմը հանդիպել է Գանայի «Ինիտի» ակումբի հետ  ու հաղթել խոշոր  8:0 հաշվով: «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Գազաեւն ասել է, որ թիմն ամբողջությամբ կհասցնի պատրաստվել Ղազախստանի առաջնությանը:

«Մենք ընկերական հանդիպումներ ենք անում ու փորձարկում ենք տարբեր տակտիկաներ: Բացի այդ էլ, ֆուտբոլիստներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Կարծում եմ, որ մրցաշրջանի մեկնարկին մենք լավ վիճակում կլինենք»,- ասել է նա:

Back to top button