Քարվաճառում այսօր տեղի ունեցած բեռնատար ավտոմեքենայի վթարի հետեւանքով տուժած եւ Երեւանի զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, այսօր լրագրողների ասել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը:
«Հիվանդների մոտ կան տարբեր ատսիճանի մարմնական վնասվածքներ, տարբեր պաթոլոգիաներ, բոլորի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, սակայն կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան»,- ասել է բժիշկը։