Հասարակություն

Քաղաքական եւ հասարակական գործիչները՝ Բերձորի միջադեպի մասին

hasmikmartirosyansonahakobyan
Բերձորյան միջադեպը ամենաշատ քննարկվածն է վերջին օրերին. միջադեպի մասին խոսել հասարակական ու քաղաքական գործիչները, իրավաբաններն ու մտավորականները: Այս օրերին հնչեցին ամենատարբեր կարծիքներ. «անթույլատրելի էր պատերազմի մեջ գտնվեղ Արացախին ներքաշել ներքաղաքական դաշտ», «պատասխանատվության ենթարկել կատարողներին» և «չվտանգել Արցախի ժողովրդավարական վարկանիշը»:

Հանրային հնչեղություն ստացած միջադեպը դեռ շարունակվում է քննարկվել մամուլի ակումբներում: Արդյո՞ք հայաստանյան ներքաղաքական հարցերը չեն տարածվում սահմանից դուրս, հարցադրման այսօր անդրադարձել է Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ բարձրացնելով ևս մեկ կարևոր հարց. խոսքը շահարկման նյութ դարձած արցախցի և հայաստանցի տրոհման մասին է:

Գրականագետ Վարդան Դևրիկյանը նույնպես դեմ է ներքաղաքական հարցերի սահմանահատմանը:

 

«Բա ո՞ւր մնացին մեր ամպագոռգոռ հայտարարությունները, համայն հայությունը, միասնականությունը և այլն»,-հարցադրում է անում Սեդրակյանը,–«մի՛ կրակեք և մի՛ ծեծեք այն մարդկանց, ովքեր գտնվում են հասարակության բարելավման ճանապարհին: Դա քաղաքական հեղաշրջման փորձ չէ, դա ընդամենը մի երթ էր, որը եթե անտեսվեր, այսքան աղմուկ չէր լինի: Արցախցիները շատ կոնսերվատիվ մարդիկ են, նրանց տեղից շարժելու համար 700 այդպիսի երթ է պետք»: Դեմ և կողմ կարծիքներն ու բերձորյան միջադեպի հնարավոր հանգուցալուծման սցենարները՝ «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում:

 

Back to top button