Քաղաքական

Զատուլին.«Ռուսական կողմը Պերմյակովին պաշտպանելու ոչ մի ցանկություն չունի»

marlenahovsepyan

Ինչո՞ւ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին չեն հանձնում հայկական արդարադատությանը: Հարցը «Аргументы и Факты» պարբերականն ուղղել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին։

«Հանձնել զինվորին չի կարելի, քանի որ առաջին հանցագործությունը, որը նա իրականացրել է մինչև սպանությունը, ռուսական օրենսդրոթյան իրավասության ներքո է», ասել է փորձագետը՝ նշելով, որ նկատի ունի դասալքությունը։ «Սակայն դատը կկայանա Հայաստանում՝ մեր ռազմաբազայի տարածքում։ Այն բաց կլինի հայկական լրատվամիջոցների և հանրության համար, խոստում կա  նաև հեռարձակել դատական գործընթացը մեծ էկրանների միջոցով», ասել է Զատուլինը, ում համոզմամբ, ռուսական կողմը չունի հանցագործին պաշտպանելու ոչ մի ցանկություն։

«Ես, օրինակ, իմ ձեռքերով նրան կմասնատեի, և դժվար թե Ռուսաստանում որևէ մեկը նրան համակրում է»,- ասել է Զատուլինը։ ԱՊՀ ինստիտուտի տնօրենը համոզմած է, որ պետք չէր  ձգձգել հայկական կողմին ցավակցություն հայտնելու քայլը և  ուշացնել դիվանագիտական ժեստերը հայ ժողովրդի հանդեպ։

«Ես կասկած չունեմ, որ Պերմյակովի դատավճիռը կլինի խստագույնը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում արևմտամետ էլիտայի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են ժողովրդին անվստահություն ներշնչել Ռուսաստանի հանդեպ, չի կարելի նրանց ավելորդ առիթ տալ մեր հասցեին չարախոսելու համար»,- նշել է Զատուլինը։

Back to top button