Տնտեսական
Շարունակվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը
Աժ քառօրյայի երկրորդ օրը պատգամավորները շարունակել են երեկ կիսատ մնացած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ սա այն օրենքն է, որով պարտադիր փաստաթղթավորման պահանջն ուժի մեջ էր մտնում փետրվարի 1-ից եւ, որն առաջացրել էր փոքր եւ միջին ձեռներեցների դժգոհությունը: Հիշեցնենք նաեւ որ վարչապետը ցուցարարներին խոստացել էր հետաձգել օրենքի կիրառման ժամկետը, իսկ երեկ այցելել էր Աժ՝ խորհրդարանական ուժերի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքը փոփոխել համատեղ առաջարկների միջոցով: Իսկ այսօր խորհրդարանում օրենքի քննարկումը ենթադրում է պարզապես ժամկետի հետաձգում: