ԿարևորՔաղաքական

Ուորլիք.«ԵԱՀԿ ՄԽ-ն անհանգստացած է շփման գծում տեղի ունեցած լրջագույն բռնություններից»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, «Ամերիկայի ձայնի» հետ տված բացառիկ հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին», — ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահողը:

Նրա խոսքով, վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնությունների աճը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցություններ վարել նախագահների հետ», — ավելացրել է դիվանագետը:

Back to top button