Հասարակություն

Ռազմական ինստիտուտի պետը ազատման դիմում է ներկայացրել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, Tert.am-ի տեղեկություններով, կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:  Նախարար Սեյրան Օհանյանn ընդունել է դիմումը։ Ավելին՝ վերջինս հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին:

Back to top button