Քաղաքական

Անկարան հակադարձում է ՀՀ նախագահի հայտարարություններին

Պաշտոնական Անկարան կոշտ կերպով հակադարձում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ցեղասպանության թեմայով արված վերջին հայտարարություններին: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է. «Թուրքիայի նախագահի` իրեն ուղղված հրավերի մասին Սարգսյանի հայտարարությունները չեն պետական գործչին հարիր չեն: Մեզ համար անընդունելի են դիվանագիտական պրակտիկային հակասող նման հայտարարությունները»:

Իբրահիմ Քալընը հավելել է .«Հայաստանը փորձում է 2015-ը Թուրքիայի և թուրքերի դեմ քարոզչական արշավների տարի դարձնել: Բայց մեր երկիրը շարունակելու է դիմադրել քաղաքական նպատակներով պատմության միակողմանի շահարկման բոլոր փորձերին»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր,որ «Թուրքիան անհեռատես և ցինիկ որոշում կայացրեց` խմբագրելով սեփական պատմությունն ու որոշելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել նույն այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը` ապրիլի 24-ին»:

Back to top button