Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ Բորուսիայից. գործակալ

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանի շահերը, հայտարարել է, որ ֆուտբոլիստն ամռանը կարող է հեռանալ Բորուսիայից, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով calciomercato.it կայքին:«Մեծ խաղացողները սովորաբար հունվարին այլ ակումբ չեն տեղափոխվում, եւ Հենրիխը ցանկություն է հայտնել ամռանը լքել «Բորուսիան», երբ ավարտված կլինի մրցաշրջանը։ Տեսնենք, թե ինչ կստացվի այդ ամենից»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում «Calciomercato.it»-ը։ 

Back to top button