Հասարակություն

Խաչերթով մեկնարկեց սիրո բարեխոսի տոնակատարությունները

aidaavetisyan
Այսօր, Սուրբ Սարգիս տոնի առթիվ, Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ, հոգևորականների և Սուրբ Սարգսի կերպարը բնորոշող ձիավորի առաջնորդությամբ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մեկնարկել է խաչերթ դեպի Սիրահարների այգի:  Խաչերթով աղոթքին միացել են նաև  մի խումբ երիտասարդներ: «Մեր ամբողջ կյանքը ճանապարհ է, և կարևոր է, որ մենք մեր կյանքն անցնենք խաչով, քանի որ Աստված ինքն է ասել ես ճանապարհ եմ,  ճմարտություն  ու կյանք», Ավետարանից մեջբերում է Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը և նշում, որ խաչերթի աղոթքով  բարեխոսություն ենք խնդիրում  մեր երիտասարդների,  ու  զինվորների համար:

 

Back to top button