Միջազգային

Գերմանիան այլեւս Հունաստանի պարտքերը չի ների

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանի պարտքերը մարելու հավանականությունը, հաղորդում է Agence France-Presse-ը: Մասնավոր վարկատուները , ինչպես հիշեցրել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հրաժարվել են ներել պարտքերը, իսկ բանկերը «Հունաստանին արդեն մի քանի  միլիարդներ են ներել»: «Ես այլեւս հնարավոր չեմ համարում ապագայում եւս ներել պարտքեր»,- ընդգծել է Մերկելը:

Մերկելը նշել է, որ ԵՄ այլ երկրների համագործակցությունը Հունաստանի ու ճգնաժամից տուժած այլ պետությունների հետ կշարունակվի, եթե նրանք սկսեն բարեփոխումներ իրականացնել և հետևեն խիստ տնտեսման քաղաքականությանը։

Կանցլերի կարծիքով՝ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի ծրագիր կառաջարկի հունական նոր կառավարությունը։

Back to top button