Հասարակություն

Մենք հո ձեր թշնամին չե՞նք. վարչապետը՝ ցուցարարներին

լրացված ժամը 17.14-ին

arminegevorgyanhasmikdilanyan

Կառավարություն շենքի առջև 4 օր տեղի ունեցող բողոքի ակցիաները այսօր կարելի է ասել հանագուցալուծում ստացան: ՓՄՁ ներկայացուցիչներն  պահանջում  էին, որպեսզի կասեցվի փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի շրջանառության հարկը 3.5%-ից նվազել է 1%-ի, սակայն նրանք հարկային մարմիններին պարտավոր են յուրաքանչյուր ապրանքի մասին հաշիվ ապրանքագիր ներկայացնել: Այսօր ցուցարարների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով  խոստացավ բոլոր առաջարկները մանրամասն քննարկվել  կառավարությունում և առաջիկայում ներկայացնել հանրությանը:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները: Իսկ հանդիպման ընթացքում տնտեսվարողներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն:

Back to top button