Միջազգային

Ուրուգվայի նախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան երկրի ազգային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին եւ կարեւորել 20­-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ինչպես տեղեկացնում է PrensaArmenia.com.ar­ -ը, Ուրուգվայի նախագահը մասնավորապես ասել է. «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հրեա ժողովրդին: Նրանք մեր ազգի կարեւորագույն մասերից են: Մենք չպետք է մոռանանք նաեւ Հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը: Ուրուգվայը պնդում է, որ պատշաճ հարգանք ու հանդուրժողականություն պետք է լինի մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների համար»,­ ասել է Մուխիկան` հավելելով, որ միայն խիստ եւ ուժեղ կրթությունը, եւ հանդուրժողականությանն ուղղված թրեյնինգները կարող են դառնալ աշխարհում խաղաղ գոյակցության երաշխավորը:

Back to top button