Հասարակություն

Վարդան Պետրոսյանը 5 տարվա ազատազրկման ենթարկվեց

arminegevorgyan
Դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց նրա դեմ առաջադրված մեղադրանքում եւ ենթարկվեց 5 տարի ժամկետով ազատազրկման՝ երկու տարով զրկվելով մեքենա վարելու իրավունքից։ Դերասանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է ՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

Լրագրողների հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատավաճռի հետ համաձայն չի, քանի որ տրվել է իրավիճակային լուծում:«Եթե 10 տարի էլ տային, դատարանի որոշումը չէինք բողոքարկելու, քանի որ ընդհանուր աղերսներ չուներ իրավունքի հետ»:
Փաստաբանը նշեց, որ ապրիլին կլինի շուտով համաներման ակտ, ու այս պարագայում գործը կկարճվի:
Հիշեցենենք, որ Վարդան Պետրոսյանը չի ընդունել իր մեղքը:
Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Back to top button