Հասարակություն

«Ուղիղ կշեռք» ակցիա՝ Արմավիրի մարզում

satikisahakyan
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ֆինանսավորմամբ Արմավիր քաղաքի գրեթե 50 խանութում իրականացրել է մարքերքային հետազոտություն, որի նպատակն էր ստուգել կշեռքների և իրենց փաթեթավորած ապրանքների կշիռների ճշգրտությունը: 50 խանութից 40-ի կշեռքներն ուղիղ են եղել, իսկ փաթեթներում գրանցվել է մինչև 42 գրամի  թերակշռում:

 

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը մոտ մեկ ամիս առաջ  Արմավիր քաղաքում հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որն ուղղված էր պաշտպանելու սպառողների շահերը:  Վաճառքի կետերում, շուկաներում, մեծ խանութներում առկա էլեկտրոնային կշեռքները, որոնց  լուսային ցուցատախտակին երևում է կշռի չափը, արժեքն ու վճարվող գումարը, արտաքուստ թվում է, որ պետք է ճիշտ լինի, և կշիռը խախտելու տարբերակ չպետք է ունենա:  Սակայն դա միայն արտաքուստ: Հնարամիտները գտել են ձևերն ու խախտել կշեռքը:  Արմավիրի  քաղաքացիական երիտասարդական կենտրոնը  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ֆինանսավորմամբ, Արմավիր քաղաքի շուրջ 50 խանութում և վաճառքի կետերում իրականացրել  է ,,P.S.  Be sharp,,  մարքեթինգային հետազոտություն՝ ստուգելով կշեռքների ու վաճառվող ապրանքների կշիռների ճշգրտութնունը:

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսանն Մատինյանը տեղեկացրեց, որ իրենք նպատակ ունեն պաշտպանել սպառողների շահերը և բացահայտել խախտումները:

Հետազոտությունն իրականացվել է երկու եղանակով, սկզբում  ստուգվել է  կշեռքի  ճշգրտությունը, որի տատանումը թույլատրելի է պլյուս-մինուս 5 գրամ, այնուհետև կշռվել են իրենց կողմից փաթեթավորված ապրանքների կշիռները: Նախապես փաթեթավորված ապրանքները թերակշռված էին մինչև 42 գրամի չափով՚:

Նախաձեռնության իրականացումն այնքան էլ հեշտ չի անցել, եղել են դիմադրություններ, ձգձգումներ, որի ընթացքում ուղղվել են կշեռքները:

P.S. Be sharp ծրագրի անդամ Շողիկ Պապիկյանը փաստում է, որ խանութների սեփականատերերն արգելել են ներս մտնել նույնիսկ այն դեպքում, երբ իրենց կշեռքներն ուղիղ են եղել. ,, Մենք դա պարզել ենք գաղտնի գնումների միջոցով, իսկ խանութպանների ընդդիամանալը վկայում է, որ իրենք ինչ որ բան փորձել են թաքցնել և ունեցել են խնդիրներ,,:

Արմավիրի խանութներում    խումբն ուշադրություն է դարձրել նաև վճարված կտրոններում գրանցված գումարներին: Այստեղ նույնպես գրանցվել են շորթումներ՝ հօգուտ խանութի, այսինքն՝ 0-ից մինչև 5 թվի դեպքում հաշիվը զրոյացվելու փոխարեն, կլորացվել 10-ի:

Ուղիղ կշեռք ունեցող խանութների մուտքի դռներին ու պատուհաններին փակցվել են ,, Ուղիղ կշեռք,, տարբերանշանով պաստառներ: Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը տեղեկացրեց, որ հետազոտության ավարտից հետո կկազմակերպվի  հանրային լսում և կատարված աշխատանքի մասին կիրազեկվի  քաղաքացիներին:

Back to top button