Սպորտ

Հայոց բանակի սպորտային նվաճումները

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Հայոց բանակի զինվորների թվում են նաև հայ մարզիկները, ովքեր ծառայելով հայոց բանակում միաժամանակ իրենց նվաճումներով բարձր են պահում ինչպես հայկական սպորտի, այնպես էլ Հայոց բանակի պատիվը: Մեր մարզիկ զինվորների նվաճումները խոսում ենմեր բանակի հզորության մասին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով նույնպես ծառայել է հայոց բանակում, հաճույքով է հիշում բանակային տարիները, նշում է, որ հպարտ է, որ ծառայել է  հաղթանակած հայոց բանակում:

 

Մրցաշրջան 2014-ում մեր բանակային մարզիկները հասել են մի շարք նվաճումների, իսկ դրանցից թերևս ամենատպավորիչը ԱՄՆ-ում անցկացված զինված ուժերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն էր: Հունահռոմեական ոճի մրցաշարում մեր բոլոր մարզիկները կանգնեցին պատվո հարթակին, ընդհանուր առմամբ Հայաաստան բերելով 2 ոսկե, մեկ արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Ազատ ոճային շարքային Գրիգոր Գրիգորյանը փայլեց նաև ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ՝նվաճելով արծաթե մեդալ: Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց նաև ծանրորդ Սմբատ Մարգարյանը, իսկ մարմնամարզիկ շարքային Արթուր Դավթյանը հավասարը չուներ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մեր մարզիկ զինվորների նվաճումները խոսում են նաև մեր բանակի հզորության մասին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով նույնպես ծառայել է հայոց բանակում հաճույքով է հիշում բանայկային տարիները, նա նշում է, որ հպարտ է, որ եղել է հաղթանակած Հայոց բանակի զինվորը:

Արթուր Աբրահամը նշեց, որ յուրաքանչյուր հայ տղա պետք է անպայման ծառայի հայոց բանակում: Խաղաղություն մաղթենք մեր բանակին և հայ ազգին ՝ չմոռանալով , որ խաղաղության երաշխիքը զգոնությունն է:

Back to top button