Հասարակություն

Հռոմի պապը ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագ կմատուցի

Հռոմի պապ Ֆրանսցիսկը հաստատել է փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների մատուցվելիք պատարագների ցանկը: Վատիկանի պաշտոնական ցանկում նշված է, որ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի բազիլիկում Հռոմի պապը պատարագ կմատուցի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Թուրքիայի կողմից ցեղասպանությունն իրականացվել է 1915-ի ապրիլի 24-ին, որը, սակայն, Թուրքիան չի ճանաչում և բազում տարիների ընթացքում բոյկոտել է պատմական իրողության ցանկացած փաստ: Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն քրիստոնյա հայ է զոհվել Աբդուլ Համիդ II-ի նախաձեռնած կոտորածների ժամանակ, որը ավարտին հասցրեց ժամանակակից Թուրքիայի հայր Քեմալ Աթաթուրքը», — գրում է Catholic News Herald-ը:

Back to top button