Հասարակություն

Բակո Սահակյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:

Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում եւ այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:

Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, եւ այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք` հայոց անկախ պետականության շարունակական զորացման ու բարգավաճման ճանապարհին»:

Back to top button