Սպորտ

Հայ գեղասահորդուհին հավակնում է ոսկե մեդալի

Արամ Մանուկյան
Ռադիոլուր

Ավստրիայի և Լիխտեյնշտեյնի 8 քաղաքներում տեղի ունեցող  Եվրոպայի պատանեկան Օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնում հաջող է հանդես եկել  հայ գեղասահորդուհի 15 ամյա Անաստիա Գալուստանը:

Աղջիկների մրցաշարում պարտադիր՝ կարճ ծրագրի կատարման մրցումներում, Անաստասիա Գալուստյանը իրեն հիանալի դրսևորեց և վաստակելով 52.94 միավոր 30 մասնակիցների մեջ գրավեց 1-ին տեղը և փառատոնի չեմպիոնուհի դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Նշենք որ 2-րդ տեղ գրաված Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդրա Պրոկրովան վաստակել  էր 50.75 միավոր: Հունվարի 28-ին հայ գեղասահորդուհին ուժերը կփորձարկի նաև ազատ ծրագրի մրցումներում և հույս ունենք որ հայոց բանակի տարեդարձի օրը մենք կտոնենք նաև նրա չեմպիոնական տիտղոսը:
Տեղեկացնենք , որ Օլիմպիական ձմեռային փառատոին Հայաստանը ներկայացնում են նաև  դահուկավազորդներ Ռաֆիկ Վիրաբյանը, Արման Մատինյանը և  լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը:

Back to top button