Միջազգային

Իրանը մտադիր է տնտեսական կապեր ստեղծել ԵՏՄ-ի հետ

marlenahovsepyan

2015 թվականին Իրանը մտադիր է տնտեսական կապեր  ստեղծել Եվրասիական տնտեսական միության հետ, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային: «Իրանը մտադիր է օգտագործել առկա հնարավորությունը Ռուսաստան և այլ երկրներ իրանական ապրանքներն արտահանելու համար:  Հարկ եղած դեպքում կստորագրեն  համապատասխան փաստաթուղթ»,-ասել է դիվանագետը:

Սանային հավելել է, որ հարկավոր է լուծել իրանական ապրանքների համար բարձ մաքսատուրքերի խնդիրը, քանի որ այժմ Իրանն իր ապրանքներն անմիջապես Ռուսաստան է ուղարկում, ոչ թե այլ հանրապետությունների միջոցով, որոնք մաքսային արտոնություններ ունեն: Սակայն իրանական կողմի համար դա լավագույն տարբերակը չէ, քանի որ գործարարները խնդրում են իշխանություններին նպաստել սակագների նվազմանը, օրինակ բերելով Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի հետ:

Երեկ տեղեկացրել էինք, որ Իսրայելը ևս համագործակցության եզրեր  է տեսնում Եվրասիական տնտեսական միության հետ: Արտգործնախարար Ավիգոդոր Լիբերմանը ռուս պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր նորաստեղծ միավորման հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին:

Back to top button