Հասարակություն

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշենք հունվարի 31-ին

sonahakobyan

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի  տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր: Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս սրբի տոնը նշվելու է հունվարի 31-ին: Տոնը շարժական է և նշվում է՝ կախված Սուրբ Հարության տոնի օրից: Արարատյան Հայրապետական թեմը ամեն տարի երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ: Տոնի այս տարվա միջոցառումների ժամանակացույցը և դրանց մանրամասներն  է այսօր ներկայացրել Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միևնույն ժամանակ խոսելով նաև տոնի խորհրդի և ժողովրդական սովորույթների մասին:

 

 

Հայ Առաքելական եկեղեցու օրացույցում իր առանձնահատուկ տեղն ունի Սուրբ Սարգսին նվիրված տոնը: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշենք հունվարի 31-ին: Արարատյան Հայրապետական թեմն ամեն տարի երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ: Տարեց տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են նաև այցելությունները զորամասեր: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորնինաներ, թատերական ներկայացումներ: Անցյալ տարին ի դեպ առանձնացավ «մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով, որի շրջանակներում տոնի առթիվ Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները բարեգործական ճաշկերույթ էին կազմակերպել: Ծրագրի արդյունքում հավաքված 50 մլն դրամը բաշխվեց 301 ընտանիքի: Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի տեղեկացմամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը կշարունակվի նաև այս տարի:

Տոնի այս տարվա միջոցառումներն ի դեպ մ եկնարկում են այսօր: Մինչև շաբաթվա վերջ կկազմակերպվեն ներկայացումներ, մրցույթներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ և համերգներ: Այս տարի ևս մեծ շուքով տեղի կունենա խաչերթ, որը կմեկնարկի հունվարի 31-ին ժամը 14.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց: Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանն օրինակ անհամբերությամբ սպասում է հատկապես այս միջոցառմանը:

Տեր Պետրոս քահանա Մալյանն ի դեպ հաշվի առնելով նաև սոցիալական կայքերում հաճախ ընթացոք բազմատեսակ քննարկումները չի բացառում նաև քննադատական քննարկումները Արարատյան Հայրապետական թեմի հասցեին: Տեր Պետրոս քահանա Մալյանը ենթադրվող բոլոր քննարկումներին հետևյալ պատասխանը տվեց:

Վերադառնալով տոնական միջոցառումներին՝ հիշեցնենք, որ Սուրբ Սարգսի տոնի օրը Սուրբ Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում, որի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվեն նաև Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները: Ամբողջ օրվա ընթացքում մարդիկ կկարողանան տեսնել սրբի մասնունքները և հայցել սրբի բարեխոսությունը:

 

 

 

Back to top button