Քաղաքական

ԵՏՄ-ն լավ հնարավորություն է Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար. Մոհամադ Ջավադ Զարիֆ

arminegevorgyan
«Մենք գնահատում ենք այն հավասարակշիռ մոտեցումը, որ Իրանը ցուցաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարարը, Իրանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: Նալբանդյանը նշել է, որ  բանակցությունների ընթացքում Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է բոլոր  այն ջանքերը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ միասին գործադրում է Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի Դավոսում կատարած այն հայտարությանը,այն որ  բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը:

 

Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հայտարարել էր ,որ  որ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը: Այս հայտարությանը այսօր արաձագանքեց Հայասատանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարադ Նալբանդյանը` Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նշելով որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են ընկած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից արված առաջարկությունների հիմքում: Նալբանադյանի խոսքով ՝ այնպիսի տպավորություն, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային սկզբունքների ադրբեջանական ընկալում:

«Ի պատասախան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից, նաև այդ երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունն այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների: Դա է հակասությունն այն խոսքերի մեջ, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալելի լինել այդ հարթակներում, բայց իրականության մեջ ստացվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, երբ որ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, ադրբեջանցիներն ասում են, որ այդ կազմակերպությունները կամ կազմակերպությունների ներկայացուցիչները ոչինչ չեն հասկանում: Դե միգուցե հասկացողները միայն ադրբեջանցիներն են»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Մենք գնահատում ենք այն հավասարակշիռ մոտեցումը, որ Իրանը ցուցաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում», ասաց Էդվարդ Նալբանդյանը նշելով, որ բանակցությունների ընթացքում Իրանի գործընկերոջը ներկայացրել է բոլոր այն ջանքերը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ միասին գործադրում է Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով  լուծման ուղղությամբ:

Երկու երկրների Արտաքին գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:  Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը լավ հնարավորություն է ստեղծելու Իրանի և Հայաստանի հարաբերությունների  հետագա զարգացման համար:

Մանրամասնեց, ասելով, որ  գոյություն ունի նաև Իրան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ համագործակցություն, որը վերաբերում է կոմունիկացիաներին և  պատրաստ են այդ ոլորտում էլ շարունակել համագործակցությունը: Իրամնի արատաքին գերտեսչության ղեկավարաը մատնանշեց, որ ԵՏՄ-ն հենց այդ ԵՏՄ-ն այդ հնարավորություններից մեկն է:

Նկատենք, որ իրանական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում երկաթուղու, ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ, արդյո՞ք ներդրումների, թե քաղաքական կամքի բացակայությունն է, որ այդ ծրագրերը կյանքի չեն կոչվում:

Հայատանի արտգործնախարարը նշեց. «Ծրագրերը կյանքի կոչելու և պատրաստակամություն կա, և ցանկություն: Երկու կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, քննարկվել են բոլոր ծրագրերն ու հարցերը»:

Իսկ Իրանի ԱԳ նախարարն էլ նշեց, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը Հայաստանի կառավարության դերակատարությամբ լուծվել են:

«Մենք հույս ունենք, որ գոյություն ունեցող քաղաքական կամքի շնորհիվ մնացած խնդիրները կլուծվեն»:

Իրանի ԱԳ նախարարը անդրադարձավ նաև Իրանի միջուկային ծրագրին, ասաց, որ այն խաղաղ բնույթ է կրում և իրենք խնդիր չունեն դա ապացուցելու:

«Բայց միեւնույն ժամանակ պետք է նկատել, որ պատժամիջոցները լավ գործիք չեն, որևէ երկրի հետ խոսելու ու խնդիր լուծելու համար, քանի որ պատժամիջոցները երբեք օգուտ չեն տվել: Իրանի հետ չի կարելի խոսել պատժամիջոցների լեզվով, կարծում եմ, որեւէ երկրի հետ հնարավոր չէ: Համագործակցության հիմքը պետք է լինի հարգանքը»:

Back to top button